Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դադարեցվել է լիցենզիայի գործողությունը

Դադարեցվել է լիցենզիայի գործողությունը
09.06.2014 | 23:28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` դադարեցվել է«Բիզնեսի և իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը: Նախարարի հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը: Բուհի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների հետևյալ խախտումների հիմքերով` հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի (մարզադահլիճի մասով), ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, ամենամյա հաշվետվություն ներկայացնելու պահանջների մասով և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից առանց գործունեության թույլտվություն ստանալու իրավունքի հեռակա ուսուցմամբ գործելու հիմքով:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ